Ինքնիրավչության համար հետախուզվողը հայտնաբերվեց
12.02.2020 10:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից բերման է ենթարկվել 39-ամյա Աբրահամ Մ.-ն, որը փետրվարի 11-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: