Հետախուզվողը ժամանեց ՀՀ և ներկայացավ ոստիկաններին
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 60-ամյա Յուրիկ Ս.-ն, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					