ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 09.45-ին, բաժին է ներկայացել 28-ամյա Շիրին Ֆ.-ն, որը 2019 թ. ապրիլի 26-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					