Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել 39-ամյա Մետաքսյա Բ․-ն, որը հուլիսի 23-ից Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել 30-ամյա Ալյոնա Ս․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (Անառակաբարո գործողությունները) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: