Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին բաժին է ներկայացել 22-ամյա Արմեն Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
