ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Նոյեմբերի 8-ին, ժամը 14-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 49-ամյա մի կին, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 8-ին, ժամը 17-ին, կամավոր բաժին է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը նոյեմբերի 8-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալու մեղադրանքով:
Տղամարդը պարտավորվել է ներկայանալ ՀՀ ՀՔԾ:

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Արևշատ գյուղի 33-ամյա մի բնակիչ, որը մարտի 5-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր, որը ՃԵԿ-ի խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողը ձերբակալվել է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: