Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
12.08.2020 12:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 11-ին բաժին է ներկայացել 23-ամյա Հովհաննես Զ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: