Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվողները ներկայացան ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Կարապետ Ա.-ն, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 24-ամյա Ալբերտ Հ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 20-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 43-ամյա Համլետ Թ.-ն, որը նոյեմբերի 20-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: