Դատաքննությունից խուսափողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Գուգարքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել 36-ամյա Արամ Ս.-ն, որը հուլիսի 13-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Արամ Ս.-ն ներկայացվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					