Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
29.09.2020 11:27
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանելուց հետո Վարդենիսի բաժնի ծառայողներին է ներկայացել 45-ամյա Արամ Հ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: