Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզում
08.06.2020 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Սարչապետ գյուղից ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Մարիամ Ս.-ին, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: