Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում
24.02.2020 10:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 22-ին, ժամը 18.40-ին, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա Օլեսյա Ռ.-ին, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: