Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
15.05.2020 11:19
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունու բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 14-ին, ժամը 21.00-ին, Կենտրոնական բաժին է ներկայացել 29-ամյա Գևորգ Խ.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: