Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
28.09.2020 13:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկել 18-ամյա Էրիկ Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: