Հետախուզվողը բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք
12.02.2020 10:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀԽ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 11-ին, ժամը 19.40-ին, Վարդանանց և Ս. Վրացյան փողոցների խաչմերուկից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Խաչիկ Հ.-ին, որը հունվարի 14-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: