Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
09.03.2020 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 7-ին, ժամը 08.50-ին, Միչուրինի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 21-ամյա Արշավիր Դ.-ին, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: