Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
09.04.2020 10:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռի-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 10.30-ին, բաժին է ներկայացել 30-ամյա Վահրամ Գ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: