Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 38-ամյա Արթուր Ք.-ն, որը ապրիլի 8-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի Հարավարևմտյան վարչական շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
