ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները Մոսկվայից տեղափոխվեցին Հայաստան

Հետախուզվողները Մոսկվայից տեղափոխվեցին Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը սեպտեմբերի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 27-ամյա Վանիկ Ռ.-ին, որը 2017 թ. մայիսից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 27-ին Մոսկվա քաղաքում ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 43-ամյա Անուշավան Ս.-ն, որը 2012 թ. օգոստոսից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: