Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին Մրգաշեն գյուղում
25.05.2020 11:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 13.30-ին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 41-ամյա Վարազդատ Հ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: