Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմնին
07.07.2020 12:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին, ժամը 02.30-ին, Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել 36-ամյա Գոռ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Գոռ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: