Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
18.02.2020 10:46
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մաշտոցի բաժին է ներկայացել 40-ամյա Արգամ Վ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: