Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
16.06.2020 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին հայտնաբերել են 62-ամյա Հրաչ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: