Հետախուզվում էր Նորվեգիայի իրավապահների կողմից
20.04.2020 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 06.00-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գաբրիել Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 17-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր Նորվեգիայի Թագավորության Օսլո քաղաքի Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: