Հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 31-ին, ժամը 15.25-ին, Մոսկվա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Հրայր Մ․-ն, որը փետրվարի 14-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերը առանց թույլտվության տեղափոխելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: