Հետախուզվողը օդանավակայանից ներկայացվեց Էրեբունու բաժին
19.02.2020 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 15.15-ին, Ադլեր-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Էրեբունու բաժին է ներկայացվել 28-ամյա Կարեն Օ.-ն, որը հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: