Հետախուզվողը հայտնաբերվեց Օշական գյուղում

Ոստիկանության Ապարանի և Աշտարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 20.30-ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղում հայտնաբերվել և Ապարանի բաժին բերման է ենթարկվել Աշտարակի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող Արմեն Ա.-ն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: