ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր պատիժը կրելուց խուսափելու համար

Հետախուզվում էր պատիժը կրելուց խուսափելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 17-ին, ժամը 06.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Նարեկ Ա.-ն, որը 2018 թ. հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով դատարանի սահմանած պատիժը կրելուց խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: