ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին, ժամը 11.50-ին, Երևան քաղաքի Նոր Խարբերդ գյուղից բերման է ենթարկվել 40-ամյա Անդրանիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Անդրանիկ Ա.-ն ներկայացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: