Սպիտակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Շիրակամուտ գյուղում
28.12.2020 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 26-ին Շիրակամուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկել 45-ամյա Կարեն Պ.-ին, որը դեկտեմբերի 23-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Պ.-ն ներկայացվել է ոստիկանության Բազումի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: