Հետախուզվողը հայտնաբերվեց Քարակերտ գյուղում
22.02.2020 12:23
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 21-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Քարակերտ գյուղից ոստիկանություն բերման է ենթարկվել 22-ամյա Արման Մ․-ն։ Նա փետրվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: