ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 13.30-ին, Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի սպասասրահում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Ղ.-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: