ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
 
                                            Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 38-ամյա Վահե Հ.-ն, որը ՌԴ Ռոստովի մարզի Ակսայ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					