ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
14.07.2020 12:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԱՎՎ և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Արսեն Մ.-ն, որը ապրիլի 27-ից ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրանյութի հայտնաբերում) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: