ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորակերտում
15.04.2020 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 14-ին, ժամը 16.45-ին, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արայիկ Պ.-ին, որը 2017 թ. մարտի 24-ից ՌԴ ՆԳՆ Ամուրսկի շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: