Բերման ենթարկվածը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից

Ապրիլի 16-ին, կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մեղրիի բաժին բերման էր ենթարկվել 35-ամյա Արամ Հ.-ն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: