ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին, ժամը 16.45-ին, ոստիկանություն է ներկայացել 57-ամյա Սամվել Հ.-ն, որը 2019 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: