ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 29-ամյա Անդրանիկ Բ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 28-ից ՌԴ Պերմի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, Դիլիջանի բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Բ.-ն, որը հունվարի 24-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկի շրջանի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 1100-րդ հոդվածի (Կասկածյալ, որը թաքնվում է հետաքննության մարմիններից) մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: