ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից

Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային և վիզաների վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, ԱՎՎ-ից բերման են ենթարկել 40-ամյա Գարիկ Գ.-ին, որը 2017 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ ՆԳՆ Յամալոն-Նենեցյան Ինքնավար Շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային և վիզաների վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, ԱՎՎ-ից բերման են ենթարկել
ՌԴ քաղաքացի Յուրի Հ.-ին, որը ապրիլի 21-ից ՌԴ Օմսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: