Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
20.03.2020 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին Բաբաջանյան փողոցի մի շենքից բերման է ենթարկվել 39-ամյա Մեսրոպ Ղ.-ն, որը փետրվարի 28-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: