ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից

Հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից

Մայիսի 19-ին, ժամը 20.00-ին, Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից ոստիկանության Արթիկի բաժին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 34-ամյա Եզնիկ Վ.-ն: Պարզվել է, որ նա ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Խաբարովսկ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: