ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գաջեգործների փողոցում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գաջեգործների փողոցում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 13.20-ին, Գաջեգործների փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Կարեն Ջ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: