ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Հուլիսի 8-ին, ժամը 06.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Միխելի Պ.-ը, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: