Սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
22.02.2020 12:25
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 21-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բավրա սահմանային անցակետից հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա Եղիշե Գ․-ն։ Նա 2019թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
«Զվարթնոց»
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: