Սևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նալբանդյան փողոցում
11.03.2020 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մարտի 10-ին, ժամը 11.45-ին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 27-ամյա Գևորգ Մ.-ին, որը մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: