ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սևանում
25.03.2020 12:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին, ժամը 10.30-ին, Սևան քաղաքի Չարենցի փողոցից Սևանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Տարոն Հ.-ն, որը ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Միտիշինի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: