ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Սիսիան քաղաքում

Հետախուզվողը հայտնաբերվեց Սիսիան քաղաքում

Ոստիկանության Սիսիանի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Սիսիան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի մի բնակարանից Սիսիանի բաժին բերման են ենթարկել 46-ամյա Արա Մ.-ին, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով) 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: