Սպանության համար հետախուզվողը հայտնաբերվեց
17.02.2020 12:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի և Սպիտակի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, Բազումի բաժին է ներկայացել 32-ամյա Դավիթ Դ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ՁՊՎ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: