ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր սպանության փորձին հանցակցելու մեղադրանքով

Հետախուզվում էր սպանության փորձին հանցակցելու մեղադրանքով

Ոստիկանության Արարատի բաժնի, ՔՈ գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ու Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայից Արարատի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Արմեն Հ.-ն, որը հուլիսի 2-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի (Սպանության փորձին հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: