ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Ստեփանավանում

Հետախուզվողը հայտնաբերվեց Ստեփանավանում

Փետրվարի 21-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Ստեփանավանի Բաղրամյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Սամվել Խ․-ն։ Նա փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով՝ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: